Հայկական հարց

Պետք է հայ մնան այս փոքրիկ որբերը. ․Մարիա Յակոբսեն «Թռչնոց բույն» որբանոցի հիմնադիր. «Հայկական հարց»

Մարիա Յակոբսենը հաճախ էր ասում, որ անկարելի էր մոռանալ Մեծ եղեռնի տարիներին հայերի հետ կատարվածը։ Նա սրտացավությամբ էր հոգ տանում իր սաների մասին։

Կարողանում էր գտնել հովանավորներ և բարվոքել հաստատության պայմանները։ Հաշվի էր առնում երեխաների դիտողությունները։ Ամեն ինչ անում էր, որ հայ երեխաները չկորցնեին ազգային դիմագիծը։ Շարունակ կրկնում էր, թե պետք է հայ մնան այս փոքրիկ որբերը։

Թեմային է անդրադառնում «Թռչնոց բույն» հաստատության նախկին սան Արփինե Հովսեփյան-Բաղդասարյանը։ «Թռչնոց բույնը 100 տարեկան է»՝ մաս 2-րդ։

Back to top button