ԿարևորՏեսանյութերՔաղաքական

Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր. Հայաստանի ավելի 30 տոկոս ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում է իրականացվում: Ռուսաստանը համարվում է, երևի թե, հիմնական ներդրողը Հայաստանում՝ մոտ 40 տոկոսի ներդրում: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս: Դա շատ լուրջ և լավ ցուցանիշ է»,- ասել է Պուտինը՝ նշելով որ այնուամենայնիվ չքննարկված հարցեր կան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանային հարցերի մասին՝ նշել է, որ տարածաշրջանում դեռևս չլուծված է համարվում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը։ Փաշինյանը հիշեցրել է, որ Արցախում վերջերս իրավիճակը լարվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ փորձ է արվել փակել Լաչինի միջանցքը։

«Ցավոք սրտի, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, և ես ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում հիմնական խնդիրը, իհարկե, մնում է ԼՂ հարցի կարգավորումը։ Ցավոք, վերջին շրջանում նկատում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Համոզված եմ, դուք տեղյակ եք, որ Լաչինի միջանցքը վերջերս արգելափակվել էր, և Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ շատ մեծ մտահոգություններ կան։ Իհարկե մենք միշտ քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր էլ կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Back to top button