Գերդաստաններ

Տիգրանյաններ․ սիրամահավքի ձայնի նմանվող գործիքն ու օպերային փայլուն կատարումները․ «Գերդաստաններ»

Թագավորական նվագախմբերում գործածվում էր սուր, թափանցիկ հնչողություն ունեցող, տրոպիկական երկրների հսկայական ծառերի փայտից պատրաստված հոբոյը։ Այս գործիքը նվագողներն այնքան էլ շատ չեն Հայաստանում։ Նրանցից մեկը հոբոյահար Ժիրայր Տիգրանյանն է, իսկ նրա որդին ճանաչված օպերային երգիչ Հայկ Տիգրանյանն է։

1960-ականներին Երևանում շատ երիտասարդներ մեծ հետաքրքրություն ունեին ակորդեոն երաժշտական գործիքի հանդեպ։ Նրանցից շատերը ոչ միայն սիրողական մակարդակով սովորեցին, այլև ուսումը շարունակեցին Երևանի մանկավարժական ինստիտուտի երաժշտական ֆակուլտետի ակորդեոնի բաժնում, որտեղ այդ տարիներին ակորդեոնի ամբիոնի վարիչը Ալբերտ Տիգրանյանն էր։

Ալբերտի եղբայրներից Ռազմիկը և Ռաֆիկը երաժիշտներ են, իսկ Ռոբերտը՝ քանդակագործ։ Ռազմիկը գերդաստանի մեծն է, նա է կազմակերպում ընտանեկան միջոցառումները, երիտասարդներն էլ մշտապես հաշվի են առնում նրա կարծիքը։

Հենց ակորդիոնահար Ալբերտ Տիգրանյանի որդին՝ Ժիրայր Տիգրանյանը, դառնում է հայտնի հոբոյահար։ Նա սկզբում ընտրել էր ջութակը, բայց հետո նրա հետաքրքրությունը շարժում է այդ փայտե գործիքը, որն անսովոր սուր, թավշե ձայն ուներ։

Ժիրայր Տիգրանյանն այսօր օպերային թատրոնի գլխավոր ադմինիստրատորն է, թատրոնի սյուներից մեկն է։ Նա խորհրդատու է ոչ միայն իր աշխատավայրում, այլև ընտանիքում՝ ասում է Հայկ Տիգրանյանի կինը, Արմինեն։

Ժիրայր Տիգրանյանի եղբայրը՝ Թաթուլ Տիգրանյանը, ընտրեց փողային մեկ այլ գործիք, նա էլ հայտնի ֆագոտահար դարձավ, իսկ մյուս եղբայրը՝ Թաթուլ Տիգրանյանն այժմ քաղաքային ֆոլկլորի հայտնի ներկայացուցիչներից է, քույրը՝ Ալլա Տիգրանյանը, մինչև այսօր երաժշտություն է դասավանդում, կրթում բազմաթիվ երիտասարդների։

Նա գերդաստանում շատ երիտասարդների է օգնել երաժշտական ունակությունների բացահայտման և դժվարությունների հաղթահարման հարցում, այդ թվում՝ երգիչ Հայկ Տիգրանյանին, որը երաժշտական դպրոցն ու կոնսերվատորիան ավարտելուց հետո հետևեց հորը՝ ընտրելով հոբոյը։

2004-2006 թվականներին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում հոբոյահարների և հոբոյների խմբի կոնցերտմայստերն է եղել։ 2003 թվականից նա երգել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 2008 թվականից արդեն մեներգիչ է, հետո մասնակցել է Գեղամ Գրիգորյանի և Պատրիցիա Պաչեի վարպետության դասերին։

Մի օր Հայկը հոր հետ մեկնում է հյուրախաղերի Յակուտիա, այստեղ բեմադրվում էր «Նորմա» օպերան։ Ներկայացումից հետո նրանց են մոտենում ու ասում, որ իրենց անհրաժեշտ է երկու հոբոյահար։ Այս պատահականության արդյունքն անսպասելի էր՝ Տիգրանյանները ողջ ընտանիքով մնում ու աշխատում են Յակուտիայում՝ պատմում է Հայկ Տիգրանյանը։

Եվ այսպես մի քանի տարի ընտանիքը Յակուտիայի օպերային թատրոնում էր աշխատում, իսկ երբ վերադառնում են, Հայկն արդեն 20 տարեկան էր։ Նա սկսում է սովորել Սերգեյ Դանիելյանի դասարանում, որը եղել էր նաև Գեղամ Գրիգորյանի ուսուցիչը , իսկ Գեղամի հետ Հայկը շատ մտերիմ էր։

Նա էր, որ Հայկին հնարավորություն տվեց ավելի լավ տիրապետել երգի կատարողական արվեստին։

Եվ հենց այդ կատարողական արվեստն է, որ գրավում է Հայկի ապագա կնոջը՝ Արմինեին։ Կոնսերվատորիայի աղջիկներով գնում են դիտելու «Անուշ» օպերան, որտեղ Հայկը Քյոխվայի դերում էր հանդես գալիս։ Աղջիկների մեջ էր Արմինեն, որը հիացմունքով նայում էր երգչին։

Արմինեն շուտով ծանոթանում է Հայկի ընտանիքի հետ, և շատ հաստատակամ ինքն իրեն շշնջում. «Ահա այն ընտանիքը, որտեղ կուզեմ աշխարհ գան իմ երեխաները»։

Հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ են Հայկի և Արմինեի ընտանիքում, քանի որ Արմինեն Հայկին գնահատում է որպես հասարակության մեջ մեծ դեր ունեցող մարդու, ինքն էլ ներկայանում է ոչ թե որպես Արմինեն է, այլ որպես Հայկ Տիգրանյանի կին։

Արմինեն Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դասախոս է, զբաղվում է երաժշտությամբ և մասնագիտության մեջ մեծ հաջողությունների է հասել։

Հայկ Տիգրանյանն իր ծրագրերը բացահայտել չի սիրում։ Ասում է՝ երբ բացահայտում ես, երազանքդ կամ մտադրությունդ չի կատարվում։

Back to top button