Հայկական հարց

Վանի ինքնապաշտպանությանը մասնակցեցին անգամ կանայք ու երեխաները․ «Հայկական հարց»

1915-ին ինքնապաշտպանության առաջին օրինակները մոկսեցիներն ու շատախցիները ցույց տվեցին։ Նրանք դիմադրեցին իրենց մի քանի անգամ գերազանցող թուրքական և քրդական ուժերին։

Հաջորդը Վանն էր, որտեղ ոտքի էին ելել բոլորը։ Քաղաքը վերածվել էր ինքնապաշտպանական ճամբարի։ Հայերը թնդանոթ էին պատրաստել և օրական 2000 փամփուշտ էին կարողանում արտադրել։ Վանում ինքնապաշտպանական կռիվներին մասնակցեցին նաև կանայք ու երեխաները։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ «Արևմտահայերի ինքնապաշտպանական մարտերը»՝ մաս 1-ին։

Back to top button