ԿարևորՔաղաքական

Քննարկվել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս»-ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։

Back to top button