Միշտ ներկա

Արսենի չհավաքած ծաղիկները. պատերազմում զոհված երկու եղբայրների մասին. «Միշտ ներկա»

Արսենը մանկուց շատ էր սիրում ծաղիկներ նվիրել։ Ամեն քայլափոխի մոր համար ծաղիկներ էր հավաքում՝ նրան ժպիտ պարգևելու ցանկությամբ։ Չէր սիրում մորը տխուր տեսնել։ Նույնիսկ զորակոչի օրը չթողեց ոչ ոք լաց լինի, հիշում է Արսեն Աղասյանի մայրը՝ տիկին Մարգարիտան։ Նա 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմում կորցրեց երկու որդիներին՝ Արսենին և Արթուրին։

Մայրը պատմում է՝ մինչև պատերազմը վերջին անգամ Արսենը տուն էր վերադարձել՝ «Մորս չասեք, որ զոհվել եմ․․․» երգը քթի տակ մրմնջալով։ Սա էր հայրենի օջախում որդու հետ վերջին հանդիպումը։ Հերոսածին մայրը մտովի միշտ իր երկու որդիների հետ է։

Back to top button