ԿարևորՀասարակություն

Ամփոփվել է արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելուն ուղղված մրցույթը

Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է Գիտության կոմիտեի կայքում:

Ցանկում ընդգրկվել է 5 գիտական թեմա։ Ֆինանսավորումը սկսվելու է հոկտեմբերից։

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին:

Back to top button