ԿարևորՍպորտ

Առաջին հաղթանակը խմբային փուլում․ Փյունիկը Երևանում հաղթեց Սլովանին

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում մրցում է Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։

Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում է 2-0 հաշվով։ 35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն։

Առաջին խաղակեսի ընթացքում, դրվագներից մեկում ընդհարվեցին երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու Հայաստանի հավաքականի ու «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Երկուսն էլ զգուշացում ստացան հանդիպման գլխավոր մրցավարից։

Երկրորդ խաղակեսը մեր թիմը ևս ակտիվ սկսեց, իսկ մրցակցի գրոհների ժամանակ թե՛ պաշտպանները, թե՛ Յուրչենկոն տեղում էին։ Փոխարինման դուրս եկած Դամե Դիոպը վնասվածք ստացավ ու նա ևս փոխարինվեց։

«Փյունիկը» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հաղթանակ տարավ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։ Զուգահեռաբար ընթացող խաղում «Բազելը» արտագնա հաղթանակ տարավ «Ժալգիրիսի» նկատմամբ։ Այսպիսով «Բազելը» 6 միավորով գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» երեք միավորով երկրորդն է, իսկ «Սլովանը» և «Ժալգիրիսը» ունեն մեկական միավոր իրենց ակտիվում։

Աղբյուրը՝ armsport.am

Back to top button