Դասական երաժշտությունը և մենք

Եթե Արամ Խաչատրյանը կենսաբան դառնար․ «Դասական երաժշտությունը և մենք»

Ի՞նչ կլիներ, եթե Արամ Խաչատրյանը այնուամենայնիվ դառնար կենսաբան։

«Մեր ընտանիքում մեծ էր սերը արվեստի, մշակույթի հանդեպ, բայց մշտական կարիքը ստիպում էր մտածել այլ մասնագիտությունների մասին»,- ասում էր կոմպոզիտորը։

Արամ Խաչատրյանն ընդունվում է Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ։ Կոնսերվատորիա ընդունվելու մասին չէր էլ կարող երազել։

Երաժշտությամբ սկսում է զբաղվել 19 տարեկանից։ Նույնն է, ինչ մարդ 40–ում առաջին անգամ գնա բռանցքամարտի ու հավակնի դառնալ օլիմպիական չեմպիոն։

Երաժշտական նախնական հատուկ կրթություն նա այդպես էլ չստացավ, Մոսկվայում էր՝ Գնեսինների ուսումնարանում։ Տեսնելով անկյունում դրված թավջութակը՝ որոշում է, որ հենց դա է այն նվագարանը, որին կուզեր տիրապետել։

«Երբ ես մտածում եմ Խաչատրյանի ստեղծագործության մասին, իմ առաջ հառնում է մի հզոր գեղեցիկ ծառ, որի հուժկու արմատները խորամուխ են եղել հայրենի հողի մեջ ու ներծծում են նրա լավագույն հյութերը»,- ասում էի կոմպոզիտոր Ղազարոս Սարյան։

Back to top button