Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի երիտասարդ դեսպան». ընդունվում են հայտադիմումներ․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքը աշխարհագրական տարբեր միջավայրերում փոխում է իր պայմանները, սակայն համակարգված աշխատանքի շնորհիվ կարելի է մեծ արդյունքներ ապահովել։

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով է կազմակերպված «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որի հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:

Գրետա Մնացականյան

«Ծրագիրը սփյուռքում ապրող ակտիվ երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդլայնել պատկերացումները հայրենիքի և համայնքային աշխատանքի մեթոդաբանության մասին, զարգացնել իրենց մեդիա կարողությունները»,– ասում է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետ, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը։

Բելգիայի հայերը պատրաստվում են հունիսի 5-ի համայնքային ընտրություններին, որոնց կարող են մասնակցել Բելգիայում բնակվող բոլոր հայերը։ Գալիք ընտրությունների ֆոնին առաջ է գալիս այն հարցը, թե ինչի՞ն են ծառայում հայկական համայնքը ներկայացնող հաստատությունները և ի՞նչու է անհրաժեշտ քվեարկության մասնակցությունը։

«Արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաև այլ հանգամանքներ, ցույց տվեցին, որ հայերի օգտին հանդես գալ առանց քաղաքական ներկայության, առանց տարբեր ղեկավարների հետ բանակցությունների եւ առանց համայնքի ակնկալիքները ձևակերպելու անհնար է։

Արմինե Հարեյան

Բելգիայում հայ համայնքն ունի ընտրված ներկայացուցիչներ։ Այս ներկայացուցիչների համագումարի շրջանակներում է քննարկվում Հայաստանի կամ Արցախի համար ձեռնարկվելիք քայլերը, կամ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին վերաբերող հարցերը։ 2022 թվականի ընտրությունները անչափ կարևոր են»,– ասում է «Բելգիահայերի կոմիտե»–ի մամուլի պատասխանատու Արմինե Հարեյանը։

Back to top button