ԿարևորՄիջազգային

Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին

Առաջիկա օրերին կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կոնտակտային խմբի՝ հումանիտար հարցերի շուրջ հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ կա, որում ներգրավված են ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով հանդիպում կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։

Back to top button