Վերնատուն

Հայերենը՝ թվային իրականությանը համահունչ․ «Վերնատուն»

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ թվային գրավոր մշակույթը, լեզուն հասանելի են արևելահայերեն և արևմտահայերեն։ Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային ծառադարանը։ Ինչո՞ւ են կարևոր հայերեն մեքենայացված թարգմանությունները։

Հայերենի ծառադարան գիտահետազոտական ծրագրի հիմնական հետազոտող Մարատ Յավրումյանը թվային մշակույթը համեմատում է տպագրության գյուտի հետ՝ գուտենբերգյան տպագրության հաստոցը ժամանակին նոր տեխնոլոգիա էր և իր ժամանկի մեջ փոխեց գրավոր մշակույթի մասին պատկերացումները։

Տեխնոլոգիան փոխում է գիտելիքի, տեղեկատվության տարածման և արագության մասին պատկերացումները։ Թվայինի տեխնիկան ավելի բարդ է, իսկ տեղեկատվության ծավալը՝ ավելի ընդգրկուն։

«Եթե հայկական մշակութային գրավոր ժառանգությունը ներկա չէ թվային իրականության մեջ, ուրեմն մենք գոյություն չունեք թվային աշխարհում»,– ասում է Մարատ Յավրումյանը։

«Արևելահայերենի հետ աշխատանքները սկսել են 2017 թվականից։ Հայերենը վերածել թվային լեզվի նշանակում է մեկ անգամ ևս գրել հայերենի քերականությունը՝ հատուկ կաղապարների միջոցով, հատուկ եղանակներով, հատուկ գործիքների համար», –նշում է Յավրումյանը։ Այստեղ կարելի է տեսնել հայ լեզվաբանական մտքի ամբողջ ընթացքը, որը հետաքրքիր է լեզվաբանական պատմության առումով, թարմացնել քերականագիտական միտքն ու գիտելիքը՝ համաքայլ ու համապատասխան դարձնելով ներկա ընդհանուր տեսական լեզվաբանությանը։

Back to top button