Հայկական հարց

Թուրքիայի հայերին ուզում էին փոխանակել Խորհրդային Հայաստանի թուրքերի հետ․ «Հայկական հարց»

Մասնագետները հայրենադարձության դասական օրինակ չեն համարում Թուրքիայի հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան։

Նշում են, որ կան շահարկումներ։ Թուրքական իշխանությունները ժամանակին կարծես ցանկանում էին ապացուցել, որ հայերն ուրիշ հայրենիք չունեին՝ Խորհրդային Հայաստանից բացի։

Նրանք հայերի հայրենադարձությունը դիտարկում էին՝ ելնելով քաղաքական նպատակներից։

Իրականում հայրենադարձությունը նաև խորհրդանշական երևույթ էր։ Այն ցույց էր տալիս Ցեղասպանությունից հետո հայերի հնարավոր համախմբումը թեկուզ Խորհրդային Հայաստանում։

Սփյուռքահայ հետազոտող Թալին Սուջյանի կարծիքով՝ 1915-ից հետո հայերը Թուրքիայում գտնվում էին Սփյուռքում, քանի որ կորցրել էին անցյալի հետ իրենց կապող բոլոր թելերը։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 13-րդ:

Back to top button