Մասնագիտություն

Առաջին ծանոթը՝ անծանոթ երկրում․ «Մասնագիտություն»

Նրանք ամեն մի երկրի կենդանի այցեքարտն են։ Նրանցով են օտարերկրացիները հիմնականում պատկերացում կազմում այցելած երկրի բնակիչների մասին։ Կարճ այցի ընթացքում նրանք են զբոսաշրջիկի ամենաերկարատև ծանոթներն անծանոթ երկրում։ Խոսքը զբոսավարների մասին է։

Յուրաքանչյուր զբոսավար իր երկրի պատմության, մշակույթի, նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների ամենավառ կրողն ու ներկայացուցիչն է: Յուրաքանչյուր երկրում տեսնելու և բացահայտելու շատ բան կա:

Զբոսավարի ամենակարևոր աշխատանքային «գործիքը» հետաքրքիր մշակված, լսարանի ուշադրությունը գրավող սցենարն է։ Գրագետ և բանիմաց զբոսավարի շնորհիվ այցելուներն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կբացահայտեն օտար երկիրը և կհարստացնեն իրենց գիտելիքները, իսկ վերջում կտանեն միմիայն դրական էմոցիաներ և, որն ամենակարևորն է, նորից վերադառնալու ցանկություն կունենան: Զրույց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ:

Back to top button