ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել․ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը։ Այսօր ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որը, ի թիվս այլ հարցերի, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- ասել է նա։

«Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ասել է Լավրովը:

Back to top button