Հայկական հարց

Քեմալական շարժումը թշնամական կեցվածք էր որդեգրել հայերի նկատմամբ․ «Հայկական հարց»

Ցեղասպանական գործողությունները հայության հանդեպ շարունակվում էին նաև 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո։ Այս ամենի մասին Հայկական միասնական պատվիրակությունը հուշագրերի միջոցով փորձում էր պատկերացում տալ Փարիզի խաղաղության համաժողովի մասնակիցներին՝ ակնկալելով ստանալ փոխհատուցում, ինչպես նաև միասնական ու անկախ Հայաստան հիմնելու հնարավորություն ունենալու համար։

Արևմտահայ գավառում դեռևս մնացած հայերի թվաքանակի և ժողովրդագրական այլ հարցերի ուսումնասիրության գործը ստանձնել էր Կ․Պոլսի հայոց պատրիարքարանը՝ պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Տեր-Եղիայանի գլխավորությամբ։

Այդ նպատակով 1918 թվականի օգոստոսին ստեղծվում է Տեղեկատու դիվան։ Աշխատանքը բավական դժվար էր մասնավորապես հայկական բնակավայրերում թափ հավաքած Քեմալական շարժման պատճառով։ Քեմալի այս շարժման նպատակն էր ստեղծել ազգայնական հիմքի վրա հիմնված Թուրքիա։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 25-րդ։

Back to top button