Սփյուռքի ձայնը

Հայ-չինական բարեկամությունը` Ամերիկայում․ «Սփյուռքի ձայնը»

Լիա, Սամ, Էլեն, Սերա, Սյուզի, Ջաք, Հայկազ Արմենակովիչ, հարևաններ և ոստիկաններ. սրանք ամերիկաբնակ գրող, թատերագիր և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Չինացին էլ լավ հայ կդառնա» պիեսի հերոսներն են։

Մարո Մադոյանն իր կատակերգությունում բարձրացնում է հասարակության համար մարտահրավեր դարձած լուրջ խնդիրներ. արտագաղթ և խառնամուսնություն։

Հեղինակը նշում է, որ օտար ափերում հայ երեխան հաճախում է դպրոց, բուհ, նրան շրջապատում են օտարները և բնական է, որ նաև կարող է սիրահարվել։ «Ստիպել, որ չսիրահարվեն և չամուսնանան օտարի հետ՝ անհնարին է: Պարզապես պետք է սկզբունքներ որդեգրել և դրանք փոխանցել մեր սերունդներին»,- ասում է դրամատուրգը։

Պիեսը մտորումների առիթ է տվել նաև հանդիսատեսին։ Այն բեմադրել է Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնը, ռեժիսոր Հակոբ Ղազանչյան։ Հակոբ Ղազանչյանը Մարո Մադոյանի հետ ծանոթացել է վերջինի հոր` թատերագետ Ռազմիկ Մադոյանի շնորհիվ։ Հիշում է այն կարևոր պատգամը, որը մոտ 3 տասնամյակ առաջ մի առիթով իրեն տվել է հայր Մադոյանը։ Մանրամասները այս թողարկմանը։

Back to top button