ԿարևորՀասարակություն

Աղոթում եմ մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում. Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Այսօր` սեպտեմբերի 19-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։ Հույս ունեմ, որ արդարության իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։

Ավելի վաղ՝ ս․թ․ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։

Back to top button