ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին, ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքի գրառման մեջ: 

Դեսպան Թրեյսին և դեսպանության ամերիկացի ու տեղացի աշխատակիցները հավաքվել են դեսպանատան՝ Սեպտեմբերի 11-ի հուշաքարի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։

2001-ի սեպտեմբերի 11-ին «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները ԱՄՆ-ում առևանգված 4 մարդատար ինքնաթիռներով Նյու Յորքում հարվածներ հասցրեցին Համաշխարհային առևտրի կենտրոնին և ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը՝ Պենտագոնին: Ահաբեկչության զոհ դարձավ 2 հազար 974 մարդ, 24-ը մինչև օրս անհետ կորած են համարվում:

Back to top button