Մասնագիտություն

Զարմանքը արվեստի մակարդակի հասցնող գիտություն․ «Մասնագիտություն»

Այս անչափ հետաքրքիր գիտությունն ավելի քան ունի երկուսուկես հազարամյակի պատմություն, բազմաթիվ ճյուղերից և ենթաճյուղերից բաղկացած գիտություն, որը քայլ առ քայլ կարողացավ տալ բազմաթիվ երևույթների բացատրություն, հայտնագործություններով լի գիտություն, որը հնարավորություն կտա մտովի ճանապարհորդելու մայրցամաքներով ու օվկիանոսներով, ծանոթանալու Երկիր մոլորակի բնության հրաշալիքներին, նրա բոլոր բաղադրամասերին, բազմազան երևույթներին, իմանալու նրա վերաբերյալ գրեթե ամեն ինչ։

Աշխարհագրության հետաքրքիր գիտաշխարհն է բացահայտում աշխարհագրագետի մասնագիտությունը. ծանոթություն աշխարհի հետ, իմացություն աշխարհի մասին: Մասնագիտություն, որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի բնությունը, բնակչությունը, տնտեսությունը, մասնագիտություն, որը մշտապես նորանոր որոնումների և բացահայտումների մեջ է: Հայաստանում աշխարհագրությունը զարգացել է անհիշելի ժամանակներից. այդ են վկայում բաբելոնյան, ասորական և ուրարտական սեպագիր արձանագրությունները։

Ու չպետք է մոռանալ, որ աշխարհագրական գիտելիքները ոչ միայն բարձրացնում են կրթական մակարդակը, այլև անկախ մասնագիտությունից ու գործունեության ոլորտից՝ կյանքում շատ անհրաժեշտ են, իսկ աշխարհաճանաչողության կարևոր պայմաններից մեկն աշխարհագրական քարտեզի իմացությունն է:

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մինասյանի հետ:

Back to top button