ԿարևորՀասարակություն

Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց. Փաշինյան

Ադրբեջանը հետեևողական գործողություններ է ձեռնարկում ՝ վարկաբեկելու տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման։  Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից շրջանառվող միջանցքի բացման թեմայի մասին:

«Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որեւէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ։ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա ՝ մատնանաշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ։

Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց եւ վերը հիշատակված ձեւակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարեւոր հարց է մեզ համար, այլեւ գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում»։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հայկական կողմի համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն եւ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա՝ այդ թվում դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան:

Back to top button