ԿարևորՍպորտ

Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/8 եզրափակիչը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/8 եզրափակիչը։ Այսօր հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով առավելության հասավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաիի նկատմամբ։

Վաղը կկայանա նրանց երկրորդ հանդիպումը: Քառորդ եզրափակիչ մտնելու համար Հայկ Մարտիրոսյանին բավարար է ոչ-ոքի խաղալ այդ պարտիայում:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Back to top button