Դասական երաժշտությունը և մենք

Հանդիպումներ, կարծիքներ, հուշեր Լուսինե Զաքարյանի կյանքից․ «Դասական երաժշտությունը և մենք»

1937թ․-ի հունիսի 1-ին է ծնվել հայ երգչուհի, Կոմիտասի հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանը։ «Իրեն հարգող յուրաքանչյուր կին թեկուզ մի փոքրիկ գանձատուփ է ունենում, որտեղ ժողովում է ընծա ստացած թանկարժեք զարդերն ու իրերը: Իմ գանձատուփը փոքր չէ և պարունակածը զարդեր չեն. սրտիս մեծ գանձատուփում պահում-պահպանում եմ երևելի մարդկանց բազմաթիվ կերպարներ»։

Հավատքը ձեռքբերում կամ նպատակ չէ: Հավատքը վերադարձ է դեպի ակունքը հավերժության․ Լուսինե Զաքարյան։ Նա ոչ թե երգում է, այլ երգի միջոցով իր անկեղծ աղոթքն է ուղղում Աստծուն․ Վազգեն առաջին։

Ո՞րն էր մեծ երգչուհու դերը հայ երգարվեստի պատմության մեջ։ Ի՞նչ դժվարությունների հանդիպեց նա Հայաստան վերադառնալուց հետո, ի՞նչն էր պատճառը, որ Վեհափառը սկզբում թույլ չտվեց Լուսինեին երգել Մայր Տաճարի երգչախմբում։

Հանդիպումներ, կարծիքներ, հուշեր Լուսինե Զաքարյանի կյանքից, որոնք կօգնեն ամբողջացնել մեծ երգչուհու կերպարը։

Back to top button