Հայկական հարց

Էնվերլա՞նդ, թե՞ Թուրքիա. «Հայկական հարց»

Ահմեդ Ումիթի «Ց’տեսություն, իմ գեղեցիկ հայրենիք» վեպը Թուրքիայում փոխել է հերոսների նկատմամբ վերաբերմունքը։ Նա հակասական է ներկայացրել Թալեաթի, Էնվերի և Ջեմալի կերպարները։

Գրում է, որ երիտթուրքերի կայացրած բոլոր որոշումների պատասխանատուն Էնվերն է եղել։ Վերջինիս հոր առջև բացվում էր ցանկացած դուռ, երբ ցույց էր տալիս իր այցեքարտը, որի վրա նշված էր՝ Էնվերի հայր։

Ումիթի վեպը վաճառվել է միլիոնավոր օրինակներով՝ ընթերցողներին տեղեկացնելով հայկական գյուղերից մեկում տեղի ունեցած կոտորածի մասին։ Հայոց ցեղասպանության անդրադարձներ կան նաև իսլամացված հայ կանանց ու երեխաների հուշագրություններում։

Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» վիպակը, որը թարգմանվել է հայերեն։ Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայոց ցեղասպանության անդրադարձը թուրք գրականության մեջ»՝ մաս 5-րդ։

Back to top button