ԿարևորՀասարակություն

«Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում

պրիլի 25-ից մայիսի 2-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից) կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում:

Մուտքն ազատ է, այցելության ժամերը՝ 11:00-ից 17:00: Ցուցադրվելու են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 100-ից ավել լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Back to top button