Վերնատուն

Արևմտահայերէնին ուժը վերադարձնելու ճամբուն վրայ․ «Վերնատուն»

Արևմտահայերենի մերօրյա խնդիրների, նրա հետագա գոյության, պահպանման ու զարգացման հնարավորությունների մասին զրուցում ենք Գերմանիայում բնակվող մտավորական, Հայերեն BLOG գրական կայքի հիմնադիր և խմբագիր Իշխան Չիֆթճեանի հետ։

Այս տարի լրանում է ՀայերԷն Blog-ի գործունեության 5 -ամյակը։ Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է հիմնվել բլոգը, որքանո՞վ է բլոգի գործունեությունը նպաստում արևտահայերենի պահպանմանն ու զարգացմանը, պարզաբանում է Իշխան Չիֆթճեանը։

«Մենք արևմտահայերէնին երբեմնի ուժը վերադարձնելու ճամբուն վրայ ենք և արևմտահայերէն գրողներու «ետևէն կը վազենք»։ Լեզուի զարգացումը գիտակցական և հետևողական շարժում է և հետևողական աշխատանք կը պահանջէ լեզուական բոլոր մակարդակներու վրայ»։

Իշխան Չիֆթճեանը ավարտել է Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքը և Լայպցիկի համալսարանի աստվածաբանության բաժինը։ Խմբագրել է «Հասկ» հայագիտական տարեգիրքը, եղել «Բանաստեղծություն» գրքի համախմբագիրը։ 2012 թվականից Համբուրգի համալսարանում դասավանդում է արևմտահայերեն։

Back to top button