ԿարևորՀասարակություն

Իրանի և Ռուսաստանի համար Վարանդայի օդանավակայանը նույնքան վանգավոր է, որքան Հայաստանի և Արցախի համար․ Վ. Ոսկանյան

Վարանդայում օդանավակայան կառուցելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո փետրվարի վերջին Ադրբեջանի նախագահը   հայտարարեց, որ դրա թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝  ներառյալ ամենածանրերը և բեռնատարները, ինչը  խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք սկզբնական այն հիմնավորումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելն իբր հեշտացնելու համար։

«Ակնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միտված է ոչ միայն, կամ ավելի ճիշտ, ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն, որը, ըստ էության, դառնալու է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան»,-ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա համոզմամբ՝  Ադրբեջանից և Թուրքիայից բացի, Վարանդայի օդանավակայանը  կարող է օգտագործվել նաև Իսրայելի և ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական և հակաիրանական նպատակներով։ 

Back to top button