ԿարևորՍպորտ

Լավագույն անհատական ելույթ. Հենրիխ Մխիթարյանի նոր մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Ռոմայի»՝ Ա  Սերիայի ընթացիկ առաջնության «անհատական լավագույն ելույթ» մրցանակը: Հայ կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել  «Ջենոայի» դեմ խաղում հեթ-տրիկի շնորհիվ:

Ավելի վաղ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ ամսին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:

Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Back to top button