ԿարևորՍպորտ

Մխիթարյանը` «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմա»-ի պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում հենց նա է ամենաշատ ձայները ստացել:

Ավելի վաղ` դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

Back to top button