ԿարևորՀասարակություն

Ռոբերտ Քոչարյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս․նա չի մեկնի Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է, թե ինչու նա չի մեկնել Մոսկվա:

«Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։

Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց նախագահ Քոչարյանին մեկնել երկրից (մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ) և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադiր էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։

Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,- տեղեկացրել է Քոչարյանի գրասենյակը։

Back to top button