ԿարևորՔաղաքական

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման շեշտադրմամբ»,- տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: «Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է Կրեմլի կայքում:

Back to top button