ԿարևորՀասարակություն

Մեր զինվորների վրա կրակում են Չեխիայի վաճառած զենքով. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի դիմաց

Արցախի ձայնը  լսելի դարձնելու համար պատերազմի առաջին իսկ օրվանից ակցիաներ են անցկացվում ՀՀ–ում տարբեր դեսպանատների դիմաց։  Ցուցարարներն այսօր Չեխիայի դեսպանատան դիմաց կոչ են արել զենք մատակարարելով չաջակցել Թուրքիայի և Ադրբեջանին։  Նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյան։

 «Չեխիայի հյուպատոսից պահանջելում ենք, որ իր երկրի ղեկավարությանը զգուշացնիհայ հասարակությունը դժգոհ է ձեզանից, ու պահանջում է, որ եղբայրական հարաբերությունների մեջ սեպ չխրեն և դադարեցնեն  զենքի վաճառքը  3-րդ կողմին»։

Ակցիայի մասնակիցներին ընդունել է դեսպանի տեղակալն ու տեղեկացրել, որ   հակամարտության  ընթացքում օգտագործվող  ոչ  մի  մահացու միջոց չի արտոնագրվել  ու  չի արտահանվել Չեխիայի Հանրապետությունից հակամարտության գոտի։ Դիվանագետը նաեւ  ցույցի մասնակիցներին փոխանցել է Չեխիայի Մարդու իրավունքների պաշտպանի  նամակը, որտեղ կտրականապես հերքվում է, որ չեխական DANA անիվավոր ինքնագնաց հրետանային զենքերը, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական գործողություններում, Չեխիան արտահանել է Ադրբեջան։ Ավելին, Չեխիայի կառավարությունը 2015 և 2016 թթ մերժել է DANA հրետանային զենքի`Ադրբեջան արտահանելու լիցենզիան։

Իսկ  Արցախից Հայաստան տեղափոխված կանայք ու երեխաներն էլ Հայաստանում ԵՄ–ի ներկայացուցչության շենքի դիմաց էին պահանջում  էին,  որ ԵՄ–ն խախտի լռությունը ու  իրավական գնահատական տա  Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։

«Մենք կեղծ բանակցային օրակարգ չենք ընդունում և Եվրոպական միությունից պահանջում են, որ Արցախի հարցը չդիտարկի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո, տարիներով մեզ ցեղասպանել են և նույնը կրկնվում է այսօր: Ինչո՞ւ եք լռում, ձեր լռությունը հանցավոր մասնակցություն»։

Սակայն ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը տեղեկացրեց, որ համավարակի պատճառով գրասենյակում բացի անվտանգության աշխատակիցներից, այլ մարդիկ չկան։ Բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեցին կա՛մ նամակը հանձնել, կա՛մ էլ վաղը ժամը 11-ին ցուցարարների երեք ներկայացուցիչ մոտենա գրասենյակ, որպեսզի նրանց ընդունեն ներկայացուցչությունում։ Ակցիան կշարունակվի արդեն վաղը։

Back to top button