Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մենք հարկադրված ենք թշնամուն խաղաղություն պարտադրել

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ինչու՞ Ադրբեջանի կողմից թիրախավորվեց հենց Հայաստանի Հանրապետության տարածքը եւ մեկ օր տեւած հարաբերական դադարից հետո կրկին դիմեց սադրիչ գործողությունների եւ դիվերսիոն ներթափանցման փորձ արվեց։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման զարգացումը պայմանավորեց ռազմավարական նշանակություն ունեցող դիրքային կորուստներով․ «Հայկական բանակի փայլուն գործողությունները ցույց տվեցին, որ դրանք կարեւոր նշանակության դիրքեր են, որտեղից փաստացի վերահսկողություն կարող ենք ունենալ Ադրբեջանի նավթատարի, երկաթուղու, ավտոմայրուղու եւ այլ կարեւոր ռազմակավարական նշանակություն ունեցող ուղղությունների ու ենթակառուցվածքների վրա»։

Կ. Վերանյանը գտնում է, որ Արցախի շուրջ անվտանգության գոտին, որն ունենք այսօր, այլեւս բավարար չէ, քանի որ չի ապահովում մեր անվտանգությունը․ «Մենք տեսնում ենք, որ Ալիեւը անընդհատ կրակի տակ է պահում թե Հայաստանի սահմանային բնակավայրերը, թե Արցախը։ Ի դեպ, Նախիջեւանի հատվածում էլ կան այդ խնդիրները։ Հետեւաբար, մեր խնդիրն է անվտանգության գոտի ունենալ ամբողջ սահմանի երկայնքով։ Շատ բարդ խնդիր է, ոչ մեկ չի ցանկանում պատերազմ, բայց եթե թշնամին գնում է այդ ճանապարհով, ապա պետք է կրկնապատկենք եւ բազմապատկենք մեր գործողությունները, անելիքները, այլապես այդ հարցն անընդհատ առկախված է մնալու օդում»։

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button