ԿարևորՀասարակություն

Արմավիրում միասնական քննություններին մասնակիցների թիվը նվազել է

Արմավիրի մարզում այս տարի միասնական քննության մասնակից դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատոթւյամբ նվազել է մոտ 400-ով: Այսօր քննությանը մասնակցել է 233 դիմորդ, որից 82 կենսաբանություն առարկայից,  143-ը հայոց լեզվից, 8-ն էլ՝ ֆիզիկայից: Քննությանը մասնակցել է 1 տեսողական խնդիր ունեցող դիմորդ: ԳԹԿ-ի ներկայացուցիչը բարձրայն կարդացել է թեստի հարցերը և պատասխանըլսելուց  հետո նշումներ կատարել: Նա առանձին սենյակում է քննություն հանձնել: Արմավիրի մարզից  գերազանցության մեդալի 1 հավակնորդ է եղել, ով ստացել է 18 միավոր:

Կենսաբանություն,  ֆիզիկա,  հայոց լեզու և հայ գրականություն  առարկանների  բուհերի  պետական միասնական քննություններն այսօր Արմավիրում անցկացվեցին  3 քննական կենտրոնում:  Քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 238 դիմորդ , բայց 5 բացակայել էր: Թեև հանրապետությունում այս տարի բուհերի ընդունելության  մեկ  քննությամբ պայմանավորված ավելացել է դիմորդների թիվը, սակայն Արմավիրի մարզում անցած տարվա համեմատությամբ՝ նվազել է: 2019թ միասնական քննությանը մասնակցել էր  1270 դիմորդ, իսկ այս տարի մոտ՝ 860: Այսօր ամենաշատ քննական սենյակները տրամադրվել էին  Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննություն հանձնողներին: Նրանք  143  էին, որոնց համար  նախատեսվել էր 4 քննական սենյակ՝ 2 քննական կենտրոնում: Քննասենյակները նախապես ախտահանել էին և  ժամը 8-30-ից ներս հրավիրել դիմորդներին՝ նախապես ջերմաչափելով: Արմավիրի թիվ 5 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանն ասում է ՝քննությանը հայտ ներկայացրած  99 դիմորդից   չի ներկայացել 2-ը:

Այս քննական կենտրոնում  հայոց լեզվից քննություն է հանձնել տեսողական խնդիր ունեցող  1 դիմորդ: Նա քննությանը մասնակցել է ԳԹԿ-ի ներկայացուցչի միջոցով, վերջինս բարձրաձայն կարդացել է թեստի հարցերը և պատասխանը լսելով՝  կատարել նշումներ: Տեսողական խնդիր ունեցող երիտասարդը ԵՊՀ-ի դիմորդ է և ցանկանում է դառնալ հոգեբան:

 Հայոց լեզվի մյուս քննական կենտրոնը Արմավիրի թիվ 8 դպրոցն էր: Քննական կենտրոնի ղեկավար Աշոտ Ղազարոսյանը քննության մեկնարկից առաջ ծանոթացրեց  կարգին, իսկ 9-30 տրվել մեկնարկը.

«Ունենք մեկ բացակա, քննության մասնակցում է 54 դիմորդ, որոնցից 8-ը՝ ֆիզիկա, մնացածըւ՝ հայոց լեզու և գրականություն»:

ԳԹԿ-ի ներկայացուցիչներն իրենց հետ բերել էին գրիչներ, ձեռնոցներ ու դիմակներ: Քննական կենտրոններում բացի ախտահանիչ նյութերից տեղադրվել էին փակ աղբամաններ՝ դիմակների և գրիչների համար:

Հայոց լեզվից քննություն հանձնողները ԵՊՀ, մանկավարժական, լեզվագիտական համալսարանների դիմորդներ էին, քննությունից առաջ քիչ հուզված էին, ընթացքում՝ ավելի հանգիստ: Ասում էին հարցերն ավելի հեշտ էին:

Թիվ 8 դպրոցի քննական կենտրոնում 2 քննասենյակից մեկը  մարզադահլիճն  էր, որտեղ քննություն էր հանձնում 15 դիմորդ,  8-ը՝ ֆիզիկայից: Եթե Հայոց լեզվից դիմորդների գերակշռող մասը աղջիկներ էին, ապա ֆիզիկայից միայն 1-ն էր աղջիկ, Արմավիրի Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի սան .

 «Դիմել եմ Արմենակ Խամփորյանցի անվան ավիացիոն ինստիտուտ, կապավոր կամ ռազմաօդային պաշտպանություն բաժին, դեռ չեմ որոշել,  ընթացքում կերևա, եթե ընդունվեցի »:

Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, դիմորդները հիմա նախընտրում են արդի մասնագիտություններ, որոնց պահանջարկը մեծ է: Արմավիրի թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում քննություն էին հանձնում միայն կենսաբանություն առարկայից, հիմնականում Երևանի պետական  բժշկական համալսարանի դիմորդներ էին: Քննական կենտրոնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանն ասում է, որ 84 դիմորդից 2 բացակայել է:  

«Քննությունները հանգիստ են ընթացել, այստեղ 2 դիմորդ կար, որոնք ցանկացել են թեստը գրել ռուսերեն, մենք տվել ենք թարգմանությունը և գրել են»:

Կենսաբանության  քննութան մասնակիցներն ավելի հուզված էին, ներքուստ լարված:

«Ես Ակնալճի դպրոցի շրջանավարտ եմ, դիմել եմ ԵՊԲՀ, ցանկանում եմ սրտաբույժ դառնալ:  Թեստում 70 հարց էր, բոլորին պատասխանել եմ »

«Ես Սարդարապատ գյուղից եմ ուզում եմ բժշկուհի  դառնալ, բայց դեռ չեմ ընտրել, թե  ինչ»:

Նախորդ տարի կենսաբանություն առարկայից ամենաբարձր միավորները ստացել էին Էջմիածնի  Էօրնեկեան միջնակարգ դպրոցի  8 մասնակից, որոնց միջին միավորը  18.9  է եղել: Իսկ  Հայոց  լեզու և հայ գրականություն  առարկայից՝  Էջմիածնի տարածքի Մրգաստանի միջնակարգ  դպրոցի 2 մասնակից՝  18.5 միջին միավորով:

Մինչև քննությունների ավարտը ավելի անհանգիստ էին դիմորդների ծնողները, որոնք սպասում էին դպրոցի տարածքից դուրս, ոստիկանները թույլ չեն տվել բակ  մտնել,  բայց ցանկացողներին թույլատրել են որոշ ժամանակով մոտենալ մուտքի մոտ դրված մոնիտորին և տեսնել քննությունների ընթացքը: Ծնողները գոհ են քննության կազմակերպվածությունից.

«Ես ուզում եմ սենց լինի, բոլորը լինեն իրար հավասար,շատ շնորհակալ եմ ամեն ինչից, կազմակերպվածությունից, խառնաշփոթ չկա, կողմնապահություն չկա: Ես էլի եմ դիմորդ ունեցել 8 տարի առաջ, այն ժամանակ այս խստությունը չի եղել ու արել են այնպես, ոնց իրենք են ուզել, կողմանապահություն է եղել, չգիտեմ, հիմա ավելի լավ է»:

Միասնական քննություններն ավարտվեցին և 3 օր հետո պարզ կլինի մարզից բուհ ընդունվողների ընդհանուր թիվը:

Արմավիրի մարզից  այս տարվա գերազանցության մեդալի հավակնորդը  Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտ Անի Ստեփանյանն է: Նա  մաթեմատիկա առարկայի միասնական քմմությունից ստացել է 18 միավոր՝ 50 առաջադրանքից  լուծելով 43-ը:

Back to top button