ԿարևորՏնտեսական

Ամերիկահայ գործարարի ծրագիրը հայրենիքում՝ հիմնել ավտոտնակների հավաքման արտադրություն

Ամերիկահայ գործարար Արմեն Քեշիշյանը, որը երկար տարիներ ԱՄՆ-ում զբաղվում է մեքենաների վրա ավտոտնակների հավաքման բիզնեսով, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին հրավիրել է ծանոթանալու Վանաձորի Հայքի հրապարակում կայանած ավտոտնակի հարմարություններին, և տեղեկացնելու իր առաջիկա ծրագրերի մասին:

Գործարարը հայտնել է, որ արդեն շուրջ 10 տարի է՝ մասնաճյուղ է հիմնել նաև ՌԴ-ում, սակայն իր մեծագույն նպատակն է մեքենաների վրա ավտոտնակների հավաքման արտադրություն հիմնել իր հայրենքիում: Ծրագիրն արդեն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և հույս ունի, որ կկարողանա իրագործել նախաձեռնությունը:

Ա. Քեշիշյանը նաև տեղեկացրել է, որ եթե ԱՄՆ-ից պատրաստի վիճակում հավաքված կցակառույցն արժե 12-15 հազար ԱՄՆ դոլլար, ապա Հայաստանում հավաքելու դեպքում՝ կարժենա ընդամենը 8 հազար դոլլար:

Ողջունելով Հայաստանում նման գործ հիմնելու նախաձեռնությունը՝ մարզի ղեկավարը նշել է, որ հատկապես զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում նման արտադրությունը կարող է շահավետ լինել, ու նաև նոր աշխատատեղեր հիմնելու հնարավորություն կստեղծվի:

Անդրեյ Ղուկասյանը նաև նշել է, որ, որպես մարզի ղեկավար, պատրաստ է աջակից լինելու ցանկացած ողջունելի ներդրումային ծրագրի իրագործմանը:

Back to top button