ԿարևորՀասարակություն

Թող կորոնավիրուսը մեզանից շուտ հեռանա․ խոսում են ռադիոլուրականների երեխաները

Փոքրիկների մտահոգությունը ինչպես մեծերինը կորոնավիրոս՝ անտեսանելի, բայց ամենահաս թագավարակն է։ Իսկ եթե տանը լրագրող կա, ապա այդ տան երեխաներն ամենատեղեկացված են։ Այսօր մի խումբ ռադիոլուրականների հարցազրույցի հերոսները հենց իրենց երեխաներն են։

Իմ ռեպորտաժը հավանաբար կսկսվեր այսպես. այսօր երեխաների պաշտպանության օրն է, ու Երևանի Կենդանաբական այգին  նվեր է պատրաստել փոքրիկների համար։  Այգին նոր բնակիչներ ունի։ Երեխաները եկել են այստեղ ծանոթանալու նրանց հետ։ Սակայն  նման ռեպորտաժ ես պարզապես պատրաստել  չեմ կարող, քանի որ կորոնավիրուսի «կարգադրությամբ» Կենդանաբանական այգու դռներն այսօր փակ են այցելուների առաջ։

Վերջին երեք ամիսներին մենք պարզապես ենթարկվում ենք այդ անտեսանելի, բայց ամենահաս թագավարակի հրամաններին։  Օրը սկսվում  ու ավարտվում է նրանով։  Իսկ եթե  տանը լրագրող կա, ապա այդ տան երեխաներն ամենատեղեկացված են։ «Ռադիոլուրի» իմ գործընկերներին խնդրեցի ձայանգրել իրենց փոքրիկներին նրանց երազանքների մասին։

Պարզվեց, սակայն, որ բոլորի երազանքը մեկն է. կորոնավիրուսը շուտ հեռանա մեզանից ու մեծերը պաշտպանեն մեզ այդ վիրուսից։  Խորհրդարանական թղթակից Լենա Բադեյանին, որի առաջ կարելի է ասել փակ դռներ չկան, պատրաստ են բոլորը հարցազրուց տալու, արի ու  տես որ փոքրիկ Եվան կտրականապես հրաժարվում է մայրիկի հետ զրուցել` հակառակ Լենայի համառ ջանքերին․ «Ես չեմ ուզում  հարցազրուց տալ»։

Փոխարենը իր երազանքների մասին խոսում է տարիքով  ավելի  մեծը՝ Միշելը։ Նա  հստակ գիտի երեխաներին ինչից  պետք է պաշտպանել․ «Պետք է երեխաներին պաշտպանել կորոնավիրուսից ու պատերազմներից»։

Հնգամյա Սոֆին այսօր տնից դուրս է գալու շատ կարճ ժամանակով , այն էլ մինչև իրենց  տան դարպասը։ Նա գիտի` ինչու չպետք գնալ ժամանցի վայրեր։ Հարցազրուցավարը մայրն է` Հասմիկ Մարտիրոսյանը։

«Ես այսօր ոչ մի սրճարան չեմ գնում, քանի որ կորոնավիրոս է, բայց մաման ու պապան խոստացել են տանել դուրս։  Վախենում եմ քանի որ կորոնավիրուս է տարածված»,- ասում է Սոֆին։

Լիաննա Եղիազարյանի երեք աղջնակները՝ մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են ու օրվա խորհուրդն ամեն մեկը  բացատրում  իր ձևով։  Լուսեն, որ ամենափոքրն է,  խանգարողի դերում  է,  Սոֆին ամեն ինչ գիտի կորոնավիրոսի մասին։ Բայց երեխաների պաշտպանության  միջազգային օրվա մասին Լիանայի աղջնակին բացատրել է հայրիկը։  

«Հայրիկն ասել է , որ այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Ես ուզում  եմ, որ ոչ մի երեխա մանկատանը չլինի, որ կորոնավիրոսը  հեռանա»։

Իսկ Լիլիթ Մուրադյանն էլ, որի աշխատանքի արագության շնորհիվ մեր նյութերը հետաքրքիր վերնագրերով հայտնվում են կայքում, այսօր մի պահ ժամանակ գտավ փոքրիկ Կարինից հարցազրույց վերցնելու  ու, ինչպես և ենթադրվում էր, նրա հարցազրույցն էլ կորոնավիրուսի մասին էր։

«Դպրոց  ու թատրոն չենք գնում, քանի որ կորոնավիրուս է։ Իսկ ես երազում եմ ունենալ սև խամյակ»,- ասում է Կարինը։

Նախորդ տարի Հասմիկ Դիլանյանը շտապում էր րոպե առաջ ավարտել աշխատանքը, որպեսզի եղբոր երեխաներին  զբոսայգի  ու կենդանաբանական այգի տաներ։ Այս տարի, սակայն,  Մարիան ու Սոֆին կգնան միայն տատիկի տուն  ու փոքրիկ համերգ կվայելեն հենց իրենց պատուհանից։

«Այս տարի միայն  կարելի գնալ տատիկի տուն, փուչիկներով քանի որ չի կարելի։ Իսկ փողոցի համերգը կլսենք մեր պատուհանից»։

Գեղեցիկ զգացողություն է, երբ մարդը չի կորցնում իր մանկությունը և անկախ ամեն ինչից մենք բոլորս մեծ և փոքր երեխաներ ենք։

Back to top button