ԿարևորՀասարակություն

Մեկուսացված քաղաք․ մանրամասներ Սևանից

Հայաստանի փոխվարչապետ,  պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։  Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի: Սահմանափակումներ էին գործում նաև Արենի համայնքում։

«Քաղաքից ընդհանրապես  ելումուտ չկա։ Խանութները ահավոր խիստ են, միայն դիմակով ու ձեռնոցներով։ Եվ չենք հաճախում հագուստի խանութներ, միայն սննդի»,- սահմանափակումների խստության մասին պատմում է Սևանի բնակիչ Անուշ Ոսկանյանը։

Անուշը մոր և երկու երեխաների հետ  ամբողջ օրը տանն է։ Դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում։ Միայն ինքը օրումեջ աշխատանքի է գնում։

«Սևանում ամեն քայլափոխի կանգնած են ոստիկանները, դուրս ենք գալիս միայն դիմակով ու ձեռնոցներով։ Որքան կարողանում ենք, պաշտպանվում ենք, տեսնենք»,- պատմում է Անուշը։   

Հայաստանի փոխվարչապետ,  պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ  վարակի օջախները շատ են, սակայն ամեն ինչ անում են վիճակը կառավարելու համար։

«Այսքանից հետո, կարծում եմ, ավելի զգոն ու  ուշադիր կլինեն»,- ասում է Սևանի քաղաքապետը։  

Սևանում այսօրվա դրությամբ արդեն շուրջ  80 վարակակիր կա։ Երեկվանից  սահմանափակումները հանվել են  Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում։ Գյուղ մտնող 4 ճանապարհները հսկել են ոստիկանները։ Ելումուտն արգելվել է, սակայն բնակավայրի ներսում մարդիկ ազատ տեղաշարժվել են։

«Կարևորն այս ընթացքում հայտնաբերվեցին  օջախները,  ինչքան հնարավոր է դեմն առնվեց։  10 վարակակիր կար, բոլորն  էլ առողջացել են , մեկուսացվածներն էլ 49–են։ Բոլորն էլ մեր ուշադրության տակ են։ Հնարավոր ամեն ինչ  արվում է, որ բնակիչներն անհարմարություններ չզգան»,- նշում է Սարգիս Մուրադյանը։ 

Հայաստանի գինեգործության կենտրոններից մեկում մինչեւ երեկ գործարանները չեն աշխատել, շինարարությունն էլ կանգ է առել։ 

Back to top button