ԿարևորՀասարակություն

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Back to top button