ԿարևորՔաղաքական

Արցախում ընտրատեղամասերը փակվեցին

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20:00-ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերը:

Ընտրություններն անցկացվում էին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում:

Ընդհանուր կազմավորված էր 281 ընտրական տեղամաս, ևս մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է:

Back to top button