ԿարևորՄիջազգային

Բիլ Գեյթսը լքում է Microsoft-ը

Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքում է ընկերության տնօրենների խորհուրդը։ 64-ամյա միլիարդատերը որոշել է հեռանալ, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործական նախագծերին, ներառյալ գլոբալ առողջապահության, կրթության, կլիմայական փոփոխությունների ոլորտում։

Նա կշարունակի ընկերությունում տեխնիկական հարցերով խորհրդական մնալ։ Կորպորացիայի տնօրենների խորհրդում կմնա 12 մարդ։

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 100 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ օպերատիվ պայքարի համար։

Back to top button