ԿարևորՄիջազգային

50 տարի է հանդիպմանը վայրը չի փոխվում. Դավոս 2020

Շվեյցարիայի Դավոս քաղաքում շարունակվում է  Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն առավել հայտնի է Դավոսի ֆորում անվամբ։ Հայաստանից ֆորումին եւ վերջինիս ձեւաչափով նախատեսված հարակից միջոցառումներին մասնակցում է նախագահ Արմեն Սարգսյանը։ Հանդիպումները շատ են եւ հագեցած, փաստում են նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունները։

Այս տարի ֆորումն անցկացվում է 50-րդ անգամ, ասել  է թե տարին հոբելյանական է, որին մասնակցում են շուրջ 3000 մասնակիցներ՝ 117 երկրից։ Տնտեսական խնդիրներից բացի, առաջատար երկրների առաջնորդների, մեծահարուստների, տնտեսագետների, ակտիվստների մասնակցությամբ կքննարկվեն մարդկությանը սպառնացող գլոբալ  էկլոգիական խնդիրները։

Դավոսը Շվեյցարիայի հանգստավայրերից մեկն է։ Մինչ համաշխարհային տնտեսական ֆորումը կդառնար Դավոսի այցեքարտը, այն հիմնականում հետաքրքրիր է եղել լեռնադահուկային սպորտի սիրահարներին։ Իսկ քաղաքի պատմությունը՝ ըստ Վիկիպեդիայի,  սկսվում է 19-րդ դարից, երբ շվեյցարացի բժիշկները Դավոսի բարձրադիր հովտի կլիման համարեցին բարենպաստ՝ թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար: Դավոսը կլիմայական առանձնահատկություն ունենալուց բացի ոգեշնչման աղբյուր է եղել հանգստավայրում բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի համար, որն էլ գրական աշխարհին թողել է «Գանձերի կղզին» հայտնի  աշխատությունը։

Դավոսում այսօր մտքի գանձեր են որոնում իրենց ոլորտներում հանրահայտ շուրջ 3000 մասնակիցներ, ոչ թե  ծովահեն Ֆլինտի կողմից թաքցրած անմարդաբանակ կղզում, այլ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի կնքահայր, պրոֆեսոր, գործարար Կլաուս Շվաբի կողմից ծովի մակերեւույթից 1563 մետր բարձրության վրա ստեղծված կենտրոնակայանում։  Քաղաքական առաջնորդներն ամենամյա ֆորումներն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ։ Օրինակ՝ 1988 թվականին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված «Դավոսի հռչակագրով» դադարեցվեց վերջիններիս միջև եղած հակամարտությունը, իսկ 1994 թվականին ֆորումում հանդիպեցին իրար հակառակորդներ համարող Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը և Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

Բայց ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է ասել Լյուդվիգ վան Բեթհովենի «Ձոն ուրախության» երաժշտության ներքո, որը նաեւ Եվրոպայի օրհներգ է համարվում։

«50 տարի է Դավոսը առաջնորդների հանդիպման վայր է, որոնք ուրիշ պայմաններում չէին նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Դավոսը վայր է, որտեղ խնդիրներ են կարգավորվում, որտեղ բիզնես գաղափարներ են ծնվում, եւ ավարտին հասցվում քննարկումները»։

Ինչով հայտնի կդառնա 50–րդ հոբելյանական ֆորումը դեռ ունենք ժամանակ ամփոփելու համար, բայց արդեն ուշադրության են արժանացել էկո ակտիվստ, 2019 թվականին  «Տարվա մարդ» տիտղոսին արժանացած Գրետա Թունբերգի դավոսյան հայտարարությունները։ Նա բողոքել է, որ աշխարհում գործնականորեն ոչինչ չի փոխվել կլիմայի պաշտպանության հարցում ու մեղադրել նաև համաշխարհային լրատվամիջոցներին։

Թունբերգի խոսքերով՝ լրագրողներն անտեսում են մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները և դրա հետևանքների մասին լուրերը։ Ակտիվիստի ելույթին քայլերթով աջակցել եւ հավանություն են տվել ակտիվիստի հարյուրավոր համակիրները։ 

«Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում: Կլիման եւ շրջակա միջավայրն այժմ տարածված թեմաներ են զրույցի համար, եւ շատ շնորհակալություն երիտասարդությանը, որ նա առաջ Է մղում դրանք, բայց, եթե մենք այդ խնդիրներին նայենք այլ տեսանանկյունով, ապա գրեթե ոչինչ չի արվել, ածխաթթվական գազի արտանետումները չեն կրճատվել, վստահ եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»։

Միջոցառման հիմնական ուշադրությունը նաեւ ուղղված է ԱՄՆ նախագահի այցին եւ ելույթին։ Նախորդ տարի Դոնալդ Թարմփը չէր մասնակցում ֆորումին՝ կառավարության շատդաունի պատճառով, իսկ այս տարի մասնակցում է՝ իրանա–ամերիկյան ճագանաժամային հարաբերությունների ֆոնին։  Թրամփը ելույթի ժամանակ ողջունել  է Համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբի ՝ մինչեւ 2030 թվականն ամբողջ աշխարհում մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը եւ հայտնել , որ  ԱՄՆ-ը կմիանա դրան: Իր ելույթում Թրամփը  նաեւ կոչ է արել ԵՄ–ը օգտագործել ամերկյան գազը էնեգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ տվել օրինակ վերցնել Նահանգներից՝ արտաքին քաղաքականություն վարելու ժամանակ առաջնային համարել սեփական ազգի շահերը։

Թրամփը հպարտացել է նաեւ, իր «ամենից առաջ Ամերիկան» տեսլականի իրագործման ճանապարհին գրանցված գործազրկության նվազեցմամբ եւ Ներքին համախառն արդյունքի  աճով։

«Թեկուզ եւ դա բերեց Չինաստանի հետ որոշ տնտեսական հակասությունների, կոնֆլիկտի, որի հետ հաշտեցումը նոր նոր է նշմարվում, հայտնեմ, որ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի շուտով։ Արդյունքում` Չինաստանը պատասխանատվություն է ստանձնել պահպանել ինտելեկտուալ սեփականությունը, խոստացել է դադարեցնել ամերիկյան տեխնոլոգիայի սեփականացումը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իսկ գրառում է արել է Twitter- ի իր էջում` հայտնելով, որ  Դավոսում մեծ քայլեր են կատարվել։  «Հսկայական թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան Միացյալ Նահանգներ», — գրել է ամերիկացի առաջնորդը:

Ծառատունկի վերաբերյալ հավելեմ, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի ժամանակ՝ 2019 թվականի հոկտեմբերի 15–ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր հայտարարել , որ մինչեւ 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը ՀՀ–ի պետականության շուրջ եւ Հայաստանում։ 

Վերադառնալով Դավոսյան համաժողովին նշեմ, որ ռազմավարական գործընկերները տնտեսական ֆորմի ֆոնդին տարեկան փոխանցում են 560 հազար եվրո, ինչպես նաեւ լրացուցիչ 23 800 եվրո վճարվում է ֆորումին մասնակցող  յուրաքանչյուր մասնակցի համար։ Իսկ թե ինչպես կարող ես տարբերակել համաժողովին մասնակցող բարձրաստիճան հյուրերին, եթե դեմքով չես ճանաչում, պարզվում է՝ անցաթղթերի գույներից։ Օրինակ՝ սպիտակ գույնի անցաթուղթը՝ դա բարձր  կարգ ենթադրող քարտ է, որը կանաչ լույս է վառում ցանկացած վայր մտնելու համար։ Գրեթե նման «կանչ լույսով», բայց նարնջագույն անցաթուղթ էլ տրամադրվում  ԶԼՄ–ների ներկայացուցիչներին։ Ընդհանուր կա 6 տիպի անցաթուղթ՝ ըստ անձի եւ կատարած աշխատանքի կարեւորության։

Դավոսը, ի տարբերություն շատ նմանօրինակ միջազգային հանրահայտ եւ ճանաչում ունեցող հավաքների, չի փայլում շքեղ ճաշկերույթներով ու հարուստ մենյուով։ Այս տարի համաժողովի խոհարարները կերակրում եւ սպասարկում են օրական 6000-8000 մարդու, ներառյալ համաշխարհային առաջնորդներին, անվտանգության եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին։ Ըստ Դավոսյան մամուլի կենտրոնի, քաղաքական եւ գործարար վերնախավը բոլորովին էլ թանկարժեք ռեստորաններում չի սնվում, այլ նախընտրում է սնվել կենտրոնակայանում։ Նրանք չեն ուտում ձկնկիթ, որը դրված է, այլ նախընտրում են բանջարեղենային տարբեր ապուրներ՝ ասել է սննդի եւ ըմպելիքների հարցով մենեջեր Քրիստոֆ Գիրոն։ Դավոսի տնտեսական ֆորումի հավաքակայանից դուրս կյանքը նույնպես եռում է։ Այս օրերին շվեցարացիները իրենց բնակարանները վարձակալման են տրմադրում՝ անշարժ ույքի գործակալներին, եւ միջինը մեկ շաբաթում վաստակում՝ 20 հազար եվրո։ Ահա այսպիսին է շվեյցարական սպիտակաձյուն Դավոսը։

Ֆորումը նաեւ քննադատներ ունի։ Ըստ շատերի,  թանկ վճարների դիմաց ֆորումը ոչինչ չի տալիս մարդկությանը, իսկ քննարկված հարցերը մնում են Շվեյցարիայում։

Back to top button