Քաղաքական

Հայաստանի և Կոսովոյի նախագահները խոսել են ցեղասպանությունների մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, կողմերը մասնավորապես խոսել են ցեղասպանությունների մասին և ընդգծել, որ դրանց ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցն են։

Back to top button