Քաղաքական

Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց պատրաստ ենք նաև պատերազմի. Փաշինյան

«Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ:

«Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Արցախ։

Back to top button