Միջազգային

Խոշոր ավտովթար Իրանում․ կա 21 զոհ

Երեկ, շուրջ կեսգիշերին Իրանի Սպահանի նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, փոխանցում են իրանական ԶԼՄ-ները։ Ավտովթարի արդյունքում 21 մարդ է զոհվել։ 3 մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով մերձակայքում գտնվող հիվանդանոցներ են տեղափոխել։ Նշվում է, որ միջքաղաքային մայրուղով բենզին տեղափոխող բեռնատարը ուղևորատար ավտոբուսին է բախվել։

Back to top button