Քաղաքական

Նիկոլ եւ Աննա Փաշինյանները՝ պատերազմի, խաղաղության եւ սահմանում ծառայող զինվորների մասին

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Նա խոսել է ղարաբաղյան խնդրում լարվածության մասին:

Վարչապետի տիկինը Մոսկվայում կոչ է արել քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել  թնդանոթները լռեցնելու համար:

Ռազման գործողությունների հավանականությունը մեծ է և պետք է պատրաստ լինել դրան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ևս մեկ անգամ խոսվելով ղարաբաղյան խնդրի մասին, շեշտել է  պատերազմի մեծ հավանականության մասին, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ  Հայաստանի ռազմավարական գործընկերը բոլոր լծակները գործի կդնի պատերազմ թույլ չտալու համար:

«Այժմ մեր տարածաշրջանում շատ լարված իրադրություն է, ես նկատի ունեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը  և շատ մեծ է պատերազմի հավանականությունը և ես ասել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Ես նաև այլ  բան եմ ասել, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ լարվածություն թույլ  չտալու և չեմ  կարող որևէ  կերպ  հավատալ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր եղբայրն ու ընկերը թույլ կտա պատերազմ»:

Լրագրողի հարցը, թե Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջման. Նիկոլ Փաշինյանին զարմացրել է, բոլորը հայկական կողմին են հարցնում, թե պատրաստ է արդյոք զիջումների,  իսկ ինչու որևէ մեկը չի հարցնում, թե Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջման՝ ասել է Հայաստանի վարչապետն ու ևս մեկ անգամ բացատրել, որ հայկական կողմը չի ուզում պատերազմ, բայց չի խնայի ոչինչ հարենիքի պաշտպանության համար: «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը հարցրել է, թե իրո՞ք Նիկոլ Փաշինյանի որդին ծառայության է մեկնել Արցախ?

« Իմ որդին ինքնակամ է մեկնել Ղարաբաղ։ Դա շատ կարևոր է: Շատերը դա ընկալում են իբրև ագրեսիվ ժեստ, բայց ընդհակառակը, դա խաղաղասեր ժեստ է: Կարծում եմ բոլորը հասկանում են, որ երբ ես ուղարկում եմ իմ որդուն  Ղարաբաղ՝  ես չեմ ուզում, որ այնտեղ պատերազ լինի, որԱստված չարասցե  իմ որդին, կամ իմ հայրենակիցների կամ ադրբեջանցիների որդիները զոհվեն: Բնական էոր ես նման բան չեմ ուզենա, ես ուրախ կլինեմ, եթե նախագահ Ալիևն էլ իր որդուն ուղարկի առաջնագիծ ծառայության։ Դա ես կընկալեմ իբրև խաղաղասեր վարմունք, քանի որ բնական էոր նա չի ուզենա, որ իր որդին զոհվի»:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը վարչապետը կարևոր է համարում: 102 րդ ռուսական ռազմաբազան պաշտպանում է հայ-թուրքական սահմանը և շատ լավ է, որ այդ բեռը նրանք վերցրել են իրենց վրա՝ ասել է՝ բացառելով ռուսական ռազմակայանի փակման հնարավորությունը:

« Ինչ վերաբերվում է 102 րդ ռուսական ռազմաբազային, ապա  այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ  մաս է, քանի որ մենք ունենք պայմանագրեր, որով ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ: Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապվածԲայցես բազմիցս  ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Դա ոչ թե  համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին, այլ դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։ Դա բոլորին պարզ է»:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը, սակայն, կարծում է, որ պետք է միշտ հիշել, որ Ռուսաստանը սեփական շահերի կարևորությունից ելնելով կարող է նաև հաշվի չառնել Հայաստանի հետ դաշնակցային շահերը: Իսկ առաջնագծում այսօր որոշակի հանդարտություն է, ինչը նշանակում է, որ Բաքուն ավելի շատ մտածում է բանակցային գործընթացին վերադառնալու մասին. մյուս կողմից պետք է հիշել, որ աշնանը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու՝ ասաց:

«Վերջին շաբաթներին անկում է ապրում լարվածությունը շփման գծում։ Դա ՀՀ ակտիվ քաղաքականության արդյունք է: Հասկացել են, որ մանիպուլյացիոն միջոցներով ոչնչի չհասան ու փորձ են անում վերադառնալ բանակցային դաշտ»:

Մոսկվայում էլ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը որպես կին, որպես մայր հորդորել է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Նա ռուսաստանյան տարբեր ոլորտների կին գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը: Աննա Հակոբյանը  կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները լռեցնելու համար:

Նույն ընտանիքից վարչապետ ամուսինը խոսում է լարված իրադրության մասին ու նշում, որ պատրաստ են պատերազմի, կինը՝ հորդորում է շրջանցել խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան հակասություն չի տեսնում  այս հայտարարույուններում: Եթե ուզում ես  խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի ասում է.

«Կանայք ավելի էմոցիոնալ են, հատկապես երբ երեխադ առանջնագծում է»:

Աննա Հակոբյանը  հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։

Նա հրավիրել է կանանց  այցելել Հայաստան եւ Արցախ ու կոչը հնչեցնել նաև այնտեղից։  Փորձագետի խոսքով՝ եթե վարջապետի տիկնոջը հաջողվի միջազգային հանրությանը բերել Արցախ ու ծանոթացնել իրավիճակին ապա դա շատ ողջունելի քայլ կլինի:

Back to top button