ԿարևորՔաղաքական

Ամեն ինչ անելու ենք մեր երկիրը պաշտպանելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

Արցախ Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեկնաբանել է վերջին օրերին պատերազմին Հայաստանի պատրաստվածության մասին ՀՀ ՊՆ, ԱՀ ՊՆ կոշտ հայտարարությունները,  գնահատել է նաեւ ադրբեջանական արձագանքը:

Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի եթերից

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է հարված հասցնել Մինգեչաուրի ջրամբարին:

Հայաստանի տարածքում էլ կան այնպիսի օբյեկտներ, «որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե դրանց հարված հասցվի»: Բանակի տրամադրության տակ եղած սպառազինության ամենաառաջատար համակարգերն ի վիճակի են ամենակարճ ժամկետներում ոչնչացնել թշնամու կարևոր ռազմական օբյեկտները և ռազմավարական կոմունիկացիոն գծերը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Back to top button