Քաղաքական

Թեժ ամառ՝ Արցախի ներքաղաքական կյանքում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախի ներքաղաքական դաշտում ամառ 2018-ը բավականին թեժ է:  Հայտնվել են նոր նախաձեռնություններ, հայտարրություներ են արվում նոր քաղաքական կուսակցություերի ստեղծման մասին: 

Եթե  գործող իշխանությունն ու քաղքական դաշտի փորձառու խաղացողները բացահայտ ու անդրկուլիսներում խոսում են  Արցախի  նոր սահմանադրությամբ սահմանված մինչեւ 2020 թվականը ձգվող անցումային շրջանում ներքաղքական խաղի կանոնները չփոխելու մասին, ապա ընդդիմադիրերը եւ  քաղաքական նոր հայտ ներկայացրած ուժերը, ընդհակառակը, փոփոխություներ ակնկալում են հիմա՝ պնդելով, որ գործող իշխանությունը չի կարող երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը երկու տարի հետո:

2020-ին Արցախում համաժամանակյա նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են նախատեսվում:

Back to top button