Հասարակություն

Հուլիսի 13-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով՝ առանձին մարզերում հասնելով 40-42 աստիճանի:

Հուլիսի 13-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում և 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 11-ին Երևանում 41 աստիճան է, իսկ հուլիսի 12-ին սպասվում է 42 աստիճան:

Back to top button