Մշակույթ

Ամբողջ հայության ներուժը պետք է ուղղել Հայաստանի հզորացմանը․ Արսինե Խանջյան


«Մեր ամենամեծ խնդիրը միմյանց ճանաչելն է»,-Ռադիոլուրի հետ զրույցում ասել է կանադայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա այս օրերին Երևանում է՝ մասնակցելու նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը դերասանուհու բնորոշմամբ՝ մշակութային մեր կարևորագույն իրադարձություններից մեկն է:

Հայաստանում Սփյուռքի անելիքի, նոր իրողության պայմաններում Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ դերասանուհու պատկերացումների մասին` ռեպորտաժում:

«Ազգանունս Աղասի Խանջյանի հետ որևէ կապ չունի, մեծ հայրս Տիգրանակերտից էր՝ Արևմտյան Հայասատնից, կարծեմ Հակոբյաններ էին այն ժամանակ, հետո դարձան Խանջյան»,-Ռադիոլուրի հետ հարցազրույցը կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը սկսում է այս նախաբանով: Նա Երևանում է՝ մասնակցելու նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը դերասանուհու համոզմամաբ, հայ մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է:

«Ես ճանաչում եմ արտասահմանցի  բազմաթիվ  կինոգործիչների, որոնք պարզապես «վազելով» են գալիս Երևան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»,-ասում  է կանադահայ դերասանուհին: Խոսելով հետհեղափոխական Հայաստանի, Սփյուռք-Հայասատան նոր հարաբերությունների մասին, դերասանուհին նախ նկատում է.

Տասնամյականեր շարունակ ամենատարբեր պատճառներով, Հայաաստանում ու Սփյուռքում ապրող հայերը միմյանց չեն ճանաչել, անծանոթ էին ինչպես ցեղասպանության արդյունքում ու հետխորհրադային Հայաստանից արտասահմանում հայտնված հայերը, այնպես էլ զբոսաշրջիկի կարգավիճակով հայրենիք եկած սփյուռքահայն ու նրան հանդիպած հայաստանցի հայը:

«Մեր ամենամեծ խնդիրը միմյանց չճանաչելն էր, այսօր իրավիճակը փոխվել է, ու մենք միմյանց ճանաչելու ավելի մեծ հնարավորություն ունենք»,-ասում է Արսինե Խանջյանը։

«Սփյուռում մենք ապրում ենք ձուլման հարատև վախի մեջ: Ապրում ենք տարբեր երկրներում՝ շատ լավ հասկանալով, որ դրանցից որևէ մեկը՝ լինի դա Լիբանան, Սիրիա, թե՝ Կանադա, Հայաստան չենք դարձնելու: Ամբողջ հայության ներուժը պետք է ուղղել Հայաստանի հզորացմանը: Ինձ համար հստակ է՝ կյանքիս մնացած մասը ծառայելու է հենց այդ նպատակին: Իսկ նպատակին հասնելու համար ամենից առաջ մենք մեկ խնդիր ունենք լուծել, դա միմյանց միմյանց ճանաչելու խնդիրն է»,-ասում է Արսինե Խանջյանը:

Back to top button