Հասարակություն

Վարչապետը Սյունիքի մարզում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետը.

«Մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաև՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։

Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։

Այս պահին Սիսիանի կենտրոնական հրապարակում տեղի է ունենում վարչապետի հանդիպումը քաղաքացիների հետ:

Back to top button